Այսօր: Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017թ.
Սարահարթի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՍԱՐԱՀԱՐԹ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.04.17 ՎՐԻԺԱՌՈՒ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԸ
   1921 թվականի հունիսին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն էր: Հայորդին վրեժ էր լուծել թուրք ոճրագործից, որը հեռավոր Բեռլինում հույս ուներ անճանաչելի ու անպատիժ մնալ:    Նույնիսկ Պոլսի ռազմական ատյանը մահվան դատավճիռ էր կայացրել Թալեաթի նկատմամբ՝ իբրև թե մեղադրելով նրան հայաջինջ քաղաքականության մեջ: Բայց հավանաբար <<մոռացել էին>> այն ի կատար ածել, ու Թալեաթը՝ կերպարանափոխված, մաքուր սափրված, եվրոպական հագուստներով, լայնեզր գլխարկով ու ձեռնափայտով, հանգիստ զբոսնում էր Բեռլինի պողոտաներից մեկում: Այդ արյունարբու հրեշը հոխորտացել էր, թե ինքը 3 ամսում կարողացավ անել այն, ինչ չկարողացավ սուլթան Աբդուլ Համիդը 30 տարում:    Այս զազրելի մարդասպանին ... Մանրամասն
24.04.17 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ
    Իմ առջև աշխարհի քարտեզն է: Ես փնտրում եմ Սփյուռքը: Ո՛չ, իհարկե, չեմ գտնի: Սփյուռքն ամենուր է: Եղեռնից մազապուրծ <<հայու տարագիր բեկորները>>, ցրվելով աշխարհով մեկ, ստացան մեկ անվանում՝ սփյուռքահայություն: Զարմանալի ճակատագիր ասեմ, թե բախտ: Այո՛, Աստված մեզ չթողեց գազանի բերանը՝ միանգամից հոշոտվելու, այլ իր արարչագործ ձեռքով, որպես առողջ ու կենսունակ հունդ, շաղ տվեց աշխարհով մեկ՝ աստվածավայել պատվիրելով, որ աճենք, հզորանանք, բայց միշտ փայփայենք հայրենիք վերադառնալու բաղձանքը:     Սփյուռքի իմ հասակակից, հարազա՛տս, ես դիմում եմ քեզ: Դու կարող ես ծնված լինել Հալեպում, Բեյրութում, Աթենքում, Փարիզում, հեռավոր Ամերիկայում և, ավա~ղ, Հայաստանում, բայց իմացի՛ր, որ քո ... Մանրամասն
24.04.17 ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
    Գարուն, ծառ ու ծաղկունք... Ահա ապրիլը, գարնան խենթության ու տարերքի ապրիլը... Սպասում ենք գարնան շնչին, ջերմությանը, ապրում ու շնչում նրանով, ծառերի բացված բողբոջներին պահ տալիս մեր հոգիները, որ նրանց պես գեղեցկությամբ ու հմայքով են լցված:     Ապրիլը գարնան բուռն զարթոնքն է, ապրիլը ստեղծելու, արարելու, ապրելու ամիս է...    Իմ ժողովրդի համար, սակայն, ապրիլը նաև ծանր հիշողությունների ամիս է: Տարիներ առաջ, երբ գարունը քնքշանք ու սեր էր արթնացնում բնության քար ու ապառաժների մեջ անգամ, ականատես եղավ չտեսնված ու չլսված մարդկային ոճրագործության: Անզոր, ապարդյուն <<խղճմտանք>> կոչվող դռները բախեց մարդկային հոգու ու առաջին անգամ փակված, խլացած դռների ... Մանրամասն
24.04.17 ԿԱՐՈՏ
    Կարոտում են նրան, ում սիրում են, և այն, ինչ թանկ է ու հարազատ...     Կարոտից երգեր են ծնվում՝ սրտմաշուկ, տանջող, իսկ իմ ժողովրդի ապրած կյանքը թախծոտ մի երգ է՝ կարոտի երգ: Զարմանալի ազգ ենք. կարոտում ենք ոչ մի անգամ չտեսած, գերության մեջ գտնվող երկրին՝ մեր պապերի ծննդավայրին: Կարոտ ենք հայ դատի լուծմանը ու հավատացած ենք, որ այն արդարացի է լինելու: Կարոտը մարդկանց հայրենիք է վերադարձնում, զավակին իր ծնողներին, կարոտից գարնան արևն ուրիշ կերպ է ջերմացնում:     Կարոտ չենք եղել երբեք հանճարի ու ձիրքերի, բայց չենք գնահատվել ըստ արժանվույն: Կարոտ չենք եղել խղճի ու բարության, բայց միշտ անաստվածների ու բարբարոսների ենք հանդիպել, որոնք ծարավ են եղել մեր արյանն ու կործանմանը: ... Մանրամասն
14.04.17 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
   Աչքն ու ականջն եմ ես մայր բնության, գիտակցությունը նրա մարմնավոր...    Սրանք Համո Սահյանի խոսքերն են: Բանաստեղծի երգերի ակունքը բնությունն է, ինքը էլ՝ ձուլված այդ բնությանը, նրա մի մասնիկը: Նիրհող անտառի անշշուկ գաղտնիքներն է բացահայտում Սահյանը, հրաշագործ բնության հրաշագործ էությունը...    Անձնավորված է բնությունը բանաստեղծի երգերում: Քարափը Հայկ Նահապետի պես պատկառելի է ու անսասան: Մի տեսակ բարություն ու հյուրընկալություն կա հայրենի հողի պես հավերժական քարափներում:    Պաշտում եմ այդչափ նուրբ ու շոշափելիության չափ տեսանելի պատկերն իմ սիրած բանաստեղծի, որ մաքրագործում են հոգիդ, քամում համբույրով ու շրշյունով տերևի, առվույտի կապույտ ծաղկով, մենավոր ... Մանրամասն
07.04.17 ԱՅՍՕՐ ԱՊՐԻԼԻ 7-Ն Է: ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
     Առավոտ է: Գարնանային արևի կենարար ճառագայթները ազդարարում են նոր օրվա սկիզբը: Դուրս եմ գալիս պարտեզ: Ոսկեթև մեղուների վաղորդյան ցնծերգը և թռչունների սրնգաձայն դայլայլը ինձ հիշեցնում են, որ բացվող օրը բոլոր օրերից ամենապայծառն է լինելու: Մայրերի տոնն է: Ինչ նվիրեմ մայրիկիս: Եթե ես երաժիշտ լինեի, կստեղծեի մի գեղեցիկ համանվագ՝ շաղախված բարությամբ, ջերմությամբ, անսահման սիրով, և խոնարհաբար կնվիրեի աշխարհի բոլոր մայրերին: Ես լույսի ծվենները կդարձնեի թրթռուն հնչյուններ, որոնք միահյուսվելով հեռվում ծավալվող զանգերի ղողանջին, կպատմեին մայրական սիրո և նվիրվածության մասին: Կհնչեին ծնծղաները, որոնք ճերմակաթերթ շուշանների մաքրամաքուր քնքշությամբ կփորձեին բացահայտել մայրական սիրո անչափելի ... Մանրամասն
02.04.17 ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՆՑԵԼ Է ՈՒՂԻՂ ՄԵԿ ՏԱՐԻ...
   Քառօրյա պատերազմը  լայնամասշտաբ ռազմական գործողություններ էին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային ՝ Հադրութ և հյուսիսարևելյան՝ Մարտակերտ ուղղություններով:    2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով և թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր:     Ապրիլյան քառօրյա ... Մանրամասն
02.04.17 ԵԹԵ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ԼԻՆԵԻ...
    Նայում եմ ձյունաճերմակ բիբլիական լեռանը և կարծես թե լսում եմ լեռան վրդովված մրմունջը.<< Ազգե՛ր և ժողովուրդնե՛ր, աշխարհին խաղաղություն է պետք>>: Լսում եմ երկգագաթ Արարատ լեռան ձայնը և մտքով թերթում ժողովուրդների պատմության արյունալի էջերը: Արյուն է ծորում այդ էջերից, արյուն, որ իր հետքն է թողել մեր անցյալի, մեր անվան, մեր պատմության և հատկապես մեր արնագույն այս տուֆ քարի վրա: Մեր մագաղաթներում, մեր մատյաններում, վանքերում և նույնիսկ հողում ու քարում հետքերը կան այն արյան, որ թափվել է հայրենիքի խաղաղության համար: Ուրեմն խաղաղությունը ձեռք է բերվում արյունով, մաքառումով և դժվար ու դաժան պայքարի գնով: Աչքերս հառած ձյունափառ Մասիսին՝ մտովի հիշում եմ ազգակործան պատերազմներ, ... Մանրամասն
21.03.17 ԱՅՍՕՐ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է...
   1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր. <<Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը>>:    Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:    Համարվում է, որ ամենահին ... Մանրամասն
13.03.17 ԱՅՍՕՐ ՀԱՆՃԱՐԵՂ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է...
    Եղիշե Չարենցը այն եզակի գրական հանճարն է , որի ծննդաբանությունը գալիս է դարերի խորքից՝ Մովսես Խորենացուց մինչև Վահան Տերյան: Հայ գրականությունը պիտի անցներ երկարատև երկունքի մի ճանապարհ, որպեսզի ծնվեր բացարձակ մի հանճար Չարենց անունով: Բոլոր մեծությունները Եղիշե Չարենցի շքեղ ներկայությամբ դառնում են փակ պատմական արժեք: Եղիշե Չարենցը այսօր էլ կենդանի է ապրողների մեջ և նրանն է գրականության առաջին հունձքը:    Սիրում եմ Չարենց կարդալ: Առանձնանում եմ նրա՝ ինձ համար հարազատ դարձած հատորների հետ և ըմբոշխնում եմ Չարենցի տիեզերքի անսահման հեռուներում թևածող անմահ հոգու բռնկումները: Կան բանաստեղծություններ, որոնք նման են աղոթքի: Իմ աչքերի առջև հառնում է Չարենցի <<Կապույտ ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Սարահարթ 11փ 4 շենք

(094)077616


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՐԱՀԱՐԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner